Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Կրասնոդարը», որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Վոլգայի» հետ:
Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, այնուհետև նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դա Յուրա Մովսիսյանի երրորդ գոլն էր «Կրասնոդարի» կազմում:
Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ արագ գոլը թույլ տվեց նրանց պաշտպանվել: «Միայն երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք ճնշում գործադրել և ավելի բարձր մակարդակի խաղ ցույց տալ: Մենք առաջնությունում առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարանք, ինչը շատ կարևոր է դերբիից առաջ»,-Մուսլինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
«Կրասնոդարը» 17 միավոր է հավաքել և 9-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունիսի 18-ին Կրասնոդարի մյուս «Կուբան» թիմի հետ:






