AM
8 May 2003 - 18:19 AMT

ՀՈՒՆԻՍԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը կզբաղեցնի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից: Այդ պաշտոնում նրա նախորդը` Մովսես Աբելյանը նշանակվել է այդ կազմակերպությունում պատասխանատու մեկ այլ պաշտոնի:
Ըստ աղբյուրի տվյալների, իր նոր պարտականությունների կատարմանը Արմեն Մարտիրոսյանը կանցնի հունիսի սկզբին: