AM
8 May 2003 - 18:00 AMT

ՓԱՐԻԶՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Նախօրեին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, կողմերը քննարկել են Մինսկի խմբի նոր առաջարկները, որոնք հակամարտության կողմերին կներկայացվեն մոտ ժամանակներս: Ինչպես սպասվում է, քննարկված հարցերը մեկ անգամ եւս կուսումնասիրվեն մայիսի կեսերին Մոսկվայում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ընթացքում: Այնուհետեւ միջնորդները մտադիր են մայիսի 18-21 այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: