AM
21 Հունիս 2011 - 09:34 AMT

Լիլում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 թեթև ատլետներ

5 պատանի հայ թեթև ատլետներ հուլիսի 4-10-ը կմասնակցեն Լիլում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականը Ֆրանսիա կմեկնի հունիսի 26-ին, որտեղ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կանցկացնի ուսումնամարզական հավաք:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, պատանիների շարքում հանդես կգան Լևոն Աղասարյանը, Սամվել Գրիգորյանը և Սարգիս Կոնստանդյանը, աղջիկների շարքում` Դիանա Խուբեսերյանը և Սաթենիկ Հովհաննիսյանը:

Օստրավայում (Չեխիա), որտեղ տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, կպայքարեն մինչև 23 տարեկան ատլետները: