AM
8 May 2003 - 15:03 AMT

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ «AUDI» ՄԱԿՆԻՇԻ 13 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չինաստանի կառավարությունը Հայաստանին է տրամադրել «AUDI» մակնիշի 13 ավտոմեքենա, որոնք նախատեսված են օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար: Համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել այսօր Երեւանում Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ: Ինչպես հայտարարել է ստորագրման արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, այդ ավտոմեքենաները էապես կօգնեն երկրի արարողակարգային ծառայության աշխատանքին: «Ավտոմեքենաները կտրամադրվեն տարբեր կառավարական գերատեսչություններին այն պայմանով, որ Հայաստան արտերկրյա պատվիրակությունների ժամանման ընթացքում դրանք կտրամադրվեն ՀՀ ԱԳՆ-ին»,-ասել է նախարարը: