Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների Բաղդադ վերադառնալու հարցը քննարկման փուլում է: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, Հայաստանի դեսպանության գործունեությունը վերսկսելու ժամկետները կախված են Իրաքում հետագա իրավիճակից: Հիշեցնենք, որ հայ դիվանագետներն Իրաքից հեռացել էին մինչեւ պատերազմական գործողությունների սկսվելը: Բաղդադից վաղ ստացված տեղեկությունների համաձայն, ռազմական գործողությունների հետեւանքով դեսպանատան շենքին զգալի նվաս չի հասցվել: