AM
7 May 2003 - 17:54 AMT

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԻ» ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիսի սկզբին սպասվում է Եվրամիության քաղաքական ղեկավարների «եռյակի»` (Եվրամիությունում նախագահած, նախագահող եւ առաջիկայում նախագահող) Հունաստանի, Իտալիայի եւ Դանիայի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի եւ ԵՄ արտաքին քաղաքական կապերի գծով հանձնակատար Քրիս Պատենի այցը Հայաստան: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ներկայումս ճշտվում են ԵՄ պատվիրակության այցի ստույգ ժամկետները: Երեւանում պատվիրակության անդամները երկրի ղեկավարության հետ կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հարեւանների հետ Հայաստանի փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Նշենք, որ տարածաշրջանային բնույթ կրող այս այցը ծրագրվում էր մարտին, սակայն Իրաքի իրադարձությունների պատճառով հետաձգվեց: