Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Հորսթ Քելլերը լուծարել է Երկրորդ եվրոպական դեպարտամենտը, որը զբաղվում էր նախկին Խորհրդային Սիության երկրներով: Նրա որոշման համաձայն, ինչպես հաղորդում է «BizTime.ru»-ն, մինչեւ 2003 թվականի նոյեմբերի 1-ը Ռուսաստանը, Բելառուսը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան կմիաձուլվեն միասնական Եվրոպական դեպարտամենտի կազմում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին ու Ուզբեկստանին, ապա նրանք կմիանան նախկին Մերձարեւելյան դեպարտամենտին, որն այսուհետ կկոչվի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտ: ԱՀՄ-ի կառուցվածքի վերակազմակերպման առնչությամբ արված հայտարարության մեջ Հորսթ Քելլերը մատնանշել է, որ դրանք իրականացվում են անցումային տնտեսությամբ երկրների զարգացման առաջընթացի եւ դրանցից ոմանց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի լույսի ներքո: