AM
7 May 2003 - 17:35 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Մայիսի 14-15-ը Ստարասբուրգում կայանալիք արտգործնախարարների մակարդակով Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 112-րդ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդեցին ԵԽ-ում, Նախարարների կոմիտեի անդամները կքննարկեն նաեւ Եվրախորհրդի անդամ երկրներում մահապատժի վերացման հետ կապված իրավիճակը: Հիշեցնենք, որ նստաշրջանի աշխատանքին կմասնակցի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: