AM
13 Հուլիս 2011 - 09:10 AMT

Գենադի Մարտիրոսյանի և Դմիտրի Պիրոգի մենամարտը կարող է տեղի ունենալ աշնանը

WBO վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգի և պարտադիր հավակնորդ Գենադի Մարտիրոսյանի միջև կարող է տեղի ունենալ արդեն աշնան սկզբին Կրասնոդարում:

Այժմ հստակեցվում են հանդիպման վայրն ու համաձայնեցվում են հեռարձակման մանրամասները: Մենամարտի մասին համաձայնությունը բռնցքամարտիկներն ու փրոմոութերները արդեն ձեռք են բերել: Ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն նշվում է սեպտեմբերի 20-ը, հայտնում է allboxing.ru-ն: