Մայիսի 1-ից Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները ձեռնամուխ են եղել ներգաղթի վիզաների տրամադրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հարավային Կովկասի երկրների քաղաքացիները կարող էին ներգաղթի վիզաներ ստանալ միայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, որտեղ նրանք պետք է դիմեին հարցազրույց անցնելու եւ անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերի համար: