AM
18 Հուլիս 2011 - 10:34 AMT

Աշխարհի թիմային առաջնության Վլադիմիր Հակոբյան-Յուրի Շուլման պարտիան ավարտվեց ոչ ոքի

Հուլիսի 18-ին չինական Նինբո քաղաքում մեկնարկել են շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը խաղում է ԱՄՆ հավաքականի հետ: Հայ գրոսմայստերներից առաջինը պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը: Նա սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Յուրի Շուլմանի հետ:

Գատա Կամսկի-Լևոն Արոնյան, Ալեքսանդր Օնիշչուկ-Սերգեյ Մովսիսյան և Յասեր Սեյրավան-Գաբրիել Սարգսյան պարտիաները շարունակվում են:

Առաջին տուրից հետո առաջնությունը գլխավորում է Հայատանի հավաքականը, որն ունի 3.5 միավոր: