Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ համարը՝ Սերգեյ Մովսիսյանը աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում հաղթել է Ալեքսանդր Օնիշչուկին ԱՄՆ-ի թիմից:
Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով կարողացավ հաղթել հակառակորդին արդեն 41-րդ քայլում:
Մինչ այդ Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսեց Յուրի Շուլմանի հետ և Հայաստանի հավաքականը դեռ առջևում է 1,5:0,5 հաշվով:
Վերջին երկու պարտիաները շարունակվում են: Գատա Կամսկին խաղում է Լևոն Արոնյանի, իսկ Յասեր Սեյրավանը՝ Գաբրիել Սարգսյանի հետ:






