AM
18 Հուլիս 2011 - 12:40 AMT

Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ երկրորդ տուրում զիջել է Գատա Կամսկուն

Չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի և ԱՄՆ հավաքականների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Վերջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանի պարտիան: Սև խաղաքարերով նա զիջեց Գատա Կամսկուն 64-րդ քայլում:

Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականի կազմում տարավ Սերգեյ Մովսիսյանը, նա հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Գաբրիել Սարգսյանը միավորները կիսեց Յասեր Սեյրավանի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Յուրի Շուլմանի հետ:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Իսրայելի հավաքականին: Այժմ հայ շախմատիստներն ունեն 5,5 միավոր: