Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը: Ինչպես տեղեկացրել են Մայր աթոռ Էջմիածնի մամուլի ծառայությունում, բարձրաստիճան հյուրը կայցելի Նորագավիթում գտնվող վրացական եկեղեցի, կհանդիպի երկրի ղեկավարության հետ, կայցելի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նույն օրը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կկայանա Պատրիարք Իլյա Երկրորդի հանդիպումը Հայաստանում վրաց համայնքի ներկայացուցիչների հետ: