AM
21 Հուլիս 2011 - 11:31 AMT

Գաբրիել Սարգսյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց Չինաստանին

Գաբրիել Սարգսյանի հաղթանակի շնորհիվ, Հայաստանի հավաքականը հաղթեց Չինաստանին շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում: 45-րդ քայլում Սարգսյանը սպիտակներով ձևակերպեց իր հաղթանակը Յույ Յանյիի հանդեպ:

Մյուս երեք շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Արզումանյանը ոչ ոքի են խաղացել: Հանդիպումն ավարտվել է 2,5:1,5 հաշվով հօգուտ Հայաստանի հավաքականի:

Հայ շախմատիստները 13,5 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: