AM
22 Հուլիս 2011 - 08:53 AMT

Մարտիրոսյանի ու Անգուլոյի մենամարտում կորոշվի առաջին միջին քաշային կարգի տիտղոսի հավակնորդը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) կարգադրություն է ընդունել WBC Silver տիտղոսակիր ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի ու մեքսիկացի Ալֆրեդո Անգուլոյի մինջև բանակցությունների նախապատրաստման վերաբերյալ՝ նպատակ ունենալով նրանց մենամարտում որոշել առաջին միջին քաշային կարգի տիտղոսի հավակնորդին: Այժմ առաջին միջին քաշային կարգում WBC չեմպիոնի տիտղոսը պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին:

Եթե կողմերը համաձայնության չգան մինչև օգոստոսի 19-ը, այն ժամանակ մենամարտի լուծման հարցով կզբաղվի WBC գործադիր կոմիտեն Մեխիկոյում, հաղորդում է box-club.ru-ն: