AM
22 Հուլիս 2011 - 12:48 AMT

Հայաստանի առագաստային սպորտի հավաքականը ԱԱ չի կարողացել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճել

Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկների առագաստային սպորտի թիմը վերադարձել է Անգլիայից, որտեղ մասնակցել է աշխարհի առաջնությանը: Ըստ հաշմանդամների «Փյունիկ» միության և Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի, հայ մարզիկները չկարողացան շարունակել ելույթները աշխարհի առաջնությունում, քանի որ անդամներից մեկը հիվանդացավ:

«Մեր թիմը մասնակցել է սոնար մարզաձևին, որտեղ հանդես է գալիս 3 մարզիկ, մեր երկիրը ներկայացնում էին Հովիկ-Շիրազ Կոստանյանը, Սևակ Մխիթարյանն ու թիմի ավագ Ստաս Նազարյանը: Հովիկի հիվանդության պատճառով մենք դուրս մնացինք հետագա պայքարից և չկարողացանք Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճել»,-ասել է Աբրահամյանը:

Ըստ Կոստանյանի, այդ առաջնությունն նրա համար առաջինն էր, նրա երազանքն էր հանդես գալ Պարալիմպիկ խաղերում: «Մասնակցությունն առաջնությանը մեզ անհրաժեշտ փորձ տվեց և մենք զգացինք մարզական մրցակցության ոգին: Ես վստահ եմ, որ մյուս մրցաշարերում մենք կկարողանանք ավելի հաջող հանդես գալ»,-ասել է Մխիթարյանը:

Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 20 երկրներից, նախկին ԽՍՀՄ-ից ներկայացված էր միայն Հայաստանը: Ըստ Պարալիմպիկ կոմիտեի նախագահի, հայ մարզիկները մասնակցեցին առաջնությանը լոնդոնաբնակ Րաֆֆի Մանուկյանի աջակցության շնորհիվ: «Մանուկյանը մարեց մեր ծախսերի 80 տոկոսը: Նա առաջիկայում ևս կսատարի մեր թիմին: Մենք մեր հերթին խոստացանք լավ ելույթ ունենալ Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին»:

Հաջորդ շաբաթ մարզիկները կսկսեն մարզվել Սևանա լճում՝ նախապատրաստվելով 2012թ. աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ֆլորիդայում: