AM
23 Հուլիս 2011 - 12:19 AMT

Շախմատի ԱԱ. Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հաղթանակ է տարել Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Վերջինն ավարտվել է Սերգեյ Մովսիսյան-Քրիշնան Սաշիկիրան պարտիան: Հայ գրոսմայստերը 65-րդ քայլում ստիպել է մրցակցին համաձայնվել ոչ ոքիի:

Հայաստան-Հնդկաստան հանդիպումն ավարտվել է 2,5:1,5 հաշվով՝ հօգուտ հայ շախմատիստների:

Հայաստանի հավաքականի անդամներից հաղթանակ է տարել միայն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ ոքի են խաղացել:

Հայաստանի հավաքականը 16 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի առաջնությունը: