AM
25 Հուլիս 2011 - 10:02 AMT

Շախմատի ԱԱ. Հայաստան-Ադրբեջան հանդիպման հաշիվը դեռ հավասար է՝ 0,5:0,5

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականը խաղում է Ադրբեջանի հետ:

Երկրորդ խաղատախտակի վրա առաջինն իրենց պարտիան ավարտեցին Սերգեյ Մովսիսյանն ու Վուղար Գաշիմովը: Հայ շախմատիստը սևերով կարողացավ ոչ ոքիի հասնել արդեն 31-րդ քայլում և կես միավոր վաստակեց Հայաստանի հավաքականի համար:

Մյուս երեք պարտիաները՝ Լևոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով, Վլադիմիր Հակոբյան-Ռաուֆ Մամեդով և Գաբրիել Սարգսյան-Շախրիյար Մամեդյարով, շարունակվում են: