AM
30 Հուլիս 2011 - 06:34 AMT

Գոռ Ջեվելեկյանն ու Սերյոժա Հակոբյանը նվաճել են աշխարհի բռնցքամարտի երկրորդ առաջնության բրոնզե մեդալները

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Գոռ Ջեվելեկյանն (66կգ ք/կ) ու Սերյոժա Հակոբյանը (+80կգ ք/կ) բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի բռնցքամարտի երկրորդ առաջնությունում, որն անցնում էր Աստանայում:

Հուլիսի 29-ին կիսաեզրափակչում Ջեվելեկյանը հանդիպել է թուրք Օսման Այդինի հետ, մենամարտն ավարտվել է Այդինի հաղթանակով, որն էլ դուրս է եկել եզրափակիչ:

Հակոբյանը, որը առաջին անգամ էր հանդես գալիս աշխարահի առաջնությունում, 17:13 հաշվով զիջեց ղազախ բռնցքամարտիկ Դիդար Տոլեգանին: