AM
30 Հուլիս 2011 - 09:15 AMT

Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ում կմեկնարկի երկրորդ շրջանից

Օգոստոսի 1-ին Վաշինգտոնում մեկնարկում է Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը, որին մասնակցում է նաև մրցումների գործող չեմպիոն, արգենտինահայ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը:

Նալբանդյանն իր ելույթները կսկսի երկրորդ շրջանից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ջեյմս Բլեյք (ԱՄՆ)-Տացումա Իտո (Ճապոնիա) զույգի հաղթողը:

Legg Mason Tennis Classic-2011-ում ակնկալվում է աստղային կազմ, մրցումներում հանդես կգա երեք խաղացո Թոփ-10-ից և 8-ը՝ Թոփ-25-ից: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 122 հազար դոլար և 300 միավոր: