Մարտունի քաղաքում հուլիսի 30-ին ավարտվեց «Սևանա լիճ» միջազգային ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին 10 գրոսմայստերներ:
Մրցաշարի հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բաhադուր Ջոբավան 5.5 միավորով: Նա վերջին տուրում միավորները կիսեց Ավետիք Գրիգորյանի հետ (3,5 միավոր):
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հրանտ Մելքումյանը, որը նույնպես հավաքեց 5,5 միավոր: Վերջին տուրում հայ շախմատիստը հաղթանակ տարավ Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) նկատմամբ: Չժոու Ցզյանչաոն (Չինաստան) ավարտեց իր ելույթը երրորդ տեղում (5 միավոր):






