AM
8 Օգոստոս 2011 - 07:46 AMT

Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը զիջել է Եկատերինա Լագնոյին

Էլինա Դանիելյանն անհաջող է ելույթ ունեցել Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի 5-րդ տուրում: Հայ շախմատիստուհին խաղում էր սպիտակներով, սակայն հաղթանակ տարավ ուկրաինուհի Եկատերինա Լագնոն:

Կորցրած միավորը վատթարացրեց Դանիելյանի դիրքորոշումը մրցաշարային աղյուսակում, նա նահանջեց 9-րդ տեղը 2 միավորով: Լագնոն վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 2-րդ տեղը: 5-րդ տուրից հետո հայ շախմատիստուհին զիջում է առաջատար Հոու Իֆանին (Չինաստան) արդեն 2,5 միավոր: 6-րդ տուրում Դանիելյանը սևերով կխաղա Իֆանի հետ:

Ռոստովում ընթացող Գրան պրին կավարտվի օգոստոսի 15-ին: