Մեկօրյա դադարից հետո հնդկական Չեննայ քաղաքում կրկին վերսկսվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը:
7-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով խաղացել է Նիկլաս Հյուչենբետի (Գերմանիա) հետ և կարողացել է հաղթանակ տանել: Հովհաննիսյանը, որը վերջերս աշխարհի չեմպիոն դարձավ Հայաստանի շախմատի հավաքականի կազմում, վաստակել է 6 միավոր ու զբաղեցնում է 3-րդ տեղը:
Սամվել Տեր-Սահակյանը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց առաջնության առաջատար Ակսել Ռոմբալդոնիի հետ (Իտալիա): Հայ շախմատիստը 7-րդ տուրից հետո ունի 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հովհաննիսյանին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Ռոմբալդոնին շարունակում է գրավել առաջին տեղը 6,5 միավորով:
Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է ֆիլիպինցի Մաե Ջանելե Ֆրայնեին և նահանջել է 50-րդ տեղը 2,5 միավորով: Առաջին տեղում է Օլգա Գիրյան (Ռուսաստան):






