AM
10 Օգոստոս 2011 - 08:22 AMT

Մարկոս Պիզելին ճանաչվել է Դոնեցկի «Մետալուրգի» հուլիս ամսվա լավագույն խաղացողը

Դոնեցկի «Մետալուրգի» երկրպագուները քվեարկությամբ որոշել են թիմի հուլիս ամսվա լավագույն խաղացողին: Քվեարկությանը մասնակցել է շուրջ 1200 մարդ:

Նախորդ ամսում թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նա հավաքել է 357 քվե (38,7 տոկոս), երկրորդ տեղում է հարձակվող Վիտալի Իվանկոն՝ 303 քվե (32,8 տոկոս), երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը՝ 129 քվե (13,9 տոկոս), հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Իսկ Պիզելիի հաղթական գոլը «Չերնոմորեցի» դարպասին լավագույնն է ճանաչվել: