AM
16 Օգոստոս 2011 - 06:14 AMT

Համահայկական խաղերի սեղանի թենիսի եզրափակչում կհանդիպեն Երևանի և Շուշիի թիմերը

Համահայկական խաղերի սեղանի թենիսի մասնակիցները շարունակում են պայքարն արդեն կիսաեզրափակիչներում: Իրենց վարպետությամբ աչքի ընկան Երևանի, Շուշիի, Թեհրանի ու Գյումրիի թենիսիստները, նրանք կարողացան հաղթել բոլոր մրցակիցներին և դուրս եկան կիսաեզրափակիչ:

Սեղանի թենիսի չորրորդ հատուկ մարզադպրոցում հանդիպեցին Երևան-Թեհրան, Գյումրի-Շուշի թիմերը: Երևանը 3:1 հաշվով հաղթեց Թեհրանին, իսկ Շուշին 3:2 հաշվով առավելության հասավ Գյումրիի նկատմամբ:

Եզրափակչում, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին, կհանդիպեն Երևանի և Շուշիի թիմերը: