AM
17 Օգոստոս 2011 - 05:42 AMT

Համահայկական խաղեր. Հայտնի են դարձել բադմինտոնի եզրափկչի մասնակիցները

Արդեն հայտնի են դարձել Համահայկական խաղերի բադմինտոն մարզաձևի եզրափակչի մասնակիցները: Գուրգեն Պողոսյանը 2:1 հաշվով հաղթեց Հրաչյա Մնացականյանին, իսկ Սարգիս Հակոբյանը հաղթեց Հարություն Կասպարյանին, երկուսն էլ ներկայացնում են Բուլղարիան:

Լիլիթ Պողոսյանը ավելի ուժեղ գտնվեց Լիլիթ Մինասյանից, Ռուզաննա Հակոբյանը (Կիև) հաղթեց Սվետլանա Վարդանյանին (Թբիլիսի):

Տղամարդկանց զուգախաղի եզրափակչում Հայկ Միսակյան-Բյուզանդ Գասպարյան զույգը կհանդիպի Հովհաննես Գասպարյան-Սարգիս Հակոբյան զույգի հետ: Լիլիթ Մինասյան-Լիլիթ Պողոսյան զույգի մրցակիցը կլինի Վարդիթեր Պողոսյան-Ռուզաննա Հակոբյան զույգը: