Համահայկական խաղերի տղամարդկանց շարքում սեղանի թենիսում հաղթեցին Էդուարդ Ապագունին Սոչիից, որը եզրափակչում հաղթեց Մեսրոպ Ղուկասյանին Երևանից:
Կանանց շարքում հավասարը չուներ Մարիաննա Սահակյանը Ստեփանակերտից, որը պարտության մատնեց Անգելինա Կանդելակիին (Թբիլիսի):
Կանանց շարքում զուգախաղում Ռաիսա Փարսադանյանը և Հասմիկ Խաչատրյանը հաղթանակ տարան Ռուբինա Վարդանյան-Լիանա Մուրադյան զույգի նկատմամբ:






