AM
25 Օգոստոս 2011 - 08:21 AMT

Կառավարության որոշմամբ շախմատի աշխարհի առաջնության հաղթողները կստանան դրամական պարգևատրում

Հայաստանի կառավարութունը օգոստոսի 25-ի նիստում որոշում է ընդունել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 45 մլն դրամ հատկացնելու մասին: Ինչպես հայտնել է սպորտի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանը, դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի հավաքականի պարգևատրմանը, որը դարձել է չինական Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող:

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է հայ շախմատսիտներին այդ «փայլուն ձեռբերման» կապակցությամբ: