2011-ի հունվար-հուլիսին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.7 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ և կազմել է 10227 տոննա: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 1.1 տոկոսով` կազմելով 231.6 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 14 տոկոսով` 476 տոննա:
2011-ի հունվար-հուլիսին յոգուրտի արտադրությունն ավելացել է 75.9 տոկոսով (302.7 տոննա), մայոնեզի արտադրությունն ավելացել է 18.7 տոկոսով (41.2 տոննա), կեֆիրի արտադրությունը` 6.9 տոկոսով (144.9 տոննա), միաժամանակ 1.9 տոկոսով կրճատվել է մածունի արտադրությունը (1795.5 տոննա) և 11.9 տոկոսով` թթվասերի արտադրությունը (1568.1 տոննա):






