AM
3 Սեպտեմբեր 2011 - 06:11 AMT

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով իր առաջին հաղթանակը տոնեց 2011թ.

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում խաղաց Անդորրայի հետ:

Առաջին կիսամյակում հայ ֆուտբոլիստների գործողությունները որոշ չափով կաշկանդված էին, չնայած նրան, որ նրանք առավելություն ունեին մրցակցի հանդեպ: Մարկոս Պիզելիի գեղեցիկ գոլը, որը նա խփեց 35-րդ րոպեին, վստահություն ներշնչեց մեր հավաքականին:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ավելի վստահ էին գործում և նրանց հաջողվեց ևս երկու գնդակ խփել, 75-րդ րոպեին Արթուր Սարկիսովի փոխանցումից հետո Խոսե Գոմեսի դարպասը գրավեց Գևորգ Ղազարյանը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հենրիխ Մխիթարյանը, որը ճշգրտորեն իրացրեց 11-մետրանոցը: Խաղի ավարտին Անդորրայի հավաքականը մնացել էր 10 մասնակցով՝ դաշտից հեռացվեց Իլդեֆոնս Լիման: 3:0 և Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և շարունակում է 4-րդ տեղը զբաղեցնել В խմբի մրցաշարային աղյուսակում:

Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի 16 միավոր: Հայ ֆուտբոլիստները երկրորդ անգամ հաղթեցին Անդորրային Եվրո-2010 ընտրական մրցաշարում: Սեփական դաշտում նրանք 4:0 հաշվով ջախջախեցին մրցակցին, այդ ժամանակ ևս աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը, իսկ չորրորդ գոլը խփեց Յուրա Մովսիսյանը, որը Անդորրա-լա-Վելլա մարզադաշտում կայացած խաղին չմասնակցեց որակազրկման պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, հաղթելով Անդորրայի հավաքականին 3:0 հաշվով, իր առաջին հաղթանակը տոնեց 2011թ.: Հաջորդ արտագնա խաղը սեպտեմբերի 6-ին է Սլովակիայի հավաքականի հետ, որը Երևանում հաղթեց հայ ֆուտբոլիստներին 3:1 հաշվով: