Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Նյու Յորքի US Open-ի երրորդ շրջան: Երկրորդ շրջանում Նալբանդյանը չորս սեթում 6:4, 1:6, 6:3, 6:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ խորվաթ Իվան Լյուբիչիչի հանդեպ:
Նրա հաջորդ մրցակիցը կլինի US Open-ի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, որը հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Նիկոլյա Մայուին՝ 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:
Առայժմ Նալբանդյանի ու Նադալի հանդիպումների վիճակագրությունը հավասար է՝ 2:2, վերջին անգամ արգենտինացի թենիսիստը հաղթել է իսպանացուն 2007թ., հայտնում է Նալբանդյանի պաշտոնական կայքը:






