Հայաստանի հավաքականը սեպտեմբերին 10-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ մասնակցելու է աշխարհի առաջնությանը: «Մենք հիանալի ենք անցկացրել բոլոր հավաքները և լավ ենք պատրաստվել ԱԱ-ին: Շատ քիչ ժամանակ է մնացել, և հիմա կարևոր է ըմբիշների առանձին աշխատանքը, այդ դեպքում մենք կարող ենք լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նրա սաների ելույթները սկսելու են սեպտեմբերի 12-ին ավարտելու են` սեպտեմբերի 18-ին:
Այս օրերին Հայաստանի հավաքականը Երևանում հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում վերջին հավաքն է անցկացնում առաջնությունից առաջ:
Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքականի կազմը հայտնի է լինելու մի քանի օրից:






