AM
6 Սեպտեմբեր 2011 - 05:50 AMT

Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հանդես կգա ուժեղագույն կազմով

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է հավաքականի կազմը, որը հանդես է գալու Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում: Աշխարհի վարկանիշային առաջնության են մեկնելու հավաքականի հիմնական ըմբիշները. Եվրոպայի երկակի չեմպիոն, աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր և օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55 ք/կ), Վահան Ջուղարյանը (60 ք/կ), Արման Ադիկյանը (66 ք/կ), Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ), Արթուր Շահինյանը (84 ք/կ), երիտասարդների շարքում աշխարհի չեմպիոն և ԵԱ արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ) և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԱԱ արծաթե և բրոնզե մեդալակիր և օլիմպիական բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը (120 ք/կ):

Այս օրերին Հայաստանի հավաքականը Երևանում` հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում, վերջին հավաքն է անցկացնում առաջնությունից առաջ: Հավաքականի հետ մարզվում են նաև երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ անցկացնում են սփարինգներ: Հայաստանի հավաքականը Ստամբուլ է մեկնելու սեպտեմբերի 10-ին: