AM
16 October 2000 - 12:26 AMT

ՕԼԲՐԱՅԹԸ ԵՎ ՔՈԵՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԻՆ` «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ» ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

16.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ պաշտպանության նախարար Ուլիամ Քոենը համատեղ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին, որտեղ վերջինիս կոչ են անում թույլ չտալ «Հայկական բանաձեւը» ընդունումը:
«Օրեսդրականների միջամտությունը պատմությանը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար», – ասվում է նամակի մեջ:
Օլբրայթը եւ Քոենը գրում են, որ Բանաձեւի ընդունումը կվնասի ԱՄՆ շահերին ոչ միայն Կովկասում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովի տարածաշրջանում:–0–