AM
16 October 2000 - 12:26 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՉՁԵՌՆԱՐԿԵՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ` «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ» ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

16.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը հայտարարել է, որ նախագահ Բիլ Քլինթոնը եւ ԱՄՆ վարչակազմի այլ բարձաստիճան ներկայացուցիչներ «չձեռնարկեցին անհրաժեշտ միջոցներ «Հայոց ցեղասպանության մասին» բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ»:
Միաժամանակ, խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը տեղեկացրել է Բիլ Քլինթոնի հետ կայացած իր հերթական հեռախոսզրույցի մասին: Սեզերի խոսքերով, ԱՄՆ նախագահը սրտանց ցանկանում էր խոչընդոտել «Հայկական բանաձեւի» քննարկմանը: Սակայն, նշել է Քլինթոնը, այս տարի նախագահին չի հաջողվել ազդել նախընտրական մթնոլորտի վրա»: –0–