AM
7 Սեպտեմբեր 2011 - 07:59 AMT

Յուրա Մովսիսյան. Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին

«Իմ սիրելի հայրենակիցներ, մենք անսահմանորեն ուրախ ենք և հպարտ: Մեր հաղթանակը մենք նվիրում ենք ողջ աշխարհի հայերին: Ես շատ երջանիկ եմ լինել Հայաստանի համերաշխ հավաքականի անդամը և մենք ջանադրաբար աշխատում ենք մեր ժողովրդին ուրախացնելու համար»,- Facebook –ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն առաջին գոլը խփեց Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով՝ 4:0 հաղթանակ տարավ Սլովակիայի հետ արտագնա խաղում:

Ֆուտբոլիստը նշել է, որ հպարտանում է իր ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին: «Մենք պետք է շարունակենք աշխատել: Առաջ, Հայաստան»:

Սեպտեմբերի 6-ին Ժիլինայում կայացած Հայաստան-Սլովակիա խաղում գոլի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Հաղթանակը հնարավորություն տվեց Հայաստանի հավաքականին բարձրանալ B խմբի 3-րդ հորիզոնական և պահպանել փլեյ-օֆ դուրս գալու շանսերը: