AM
12 October 2000 - 13:21 AMT

ԱՅՍՕՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿՔՎԵԱՐԿԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ»

12.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվերկություն կանցկացնի «Հայկական բանաձեւի» շուրջ: Բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում 1915-23 թթ-ին մեկուկես միլիոն հայերի նպատակամետ բնաջնջումը Օսմանյան Թուրքիայում բնորոշել որպես ցեղասպանություն:
Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը հայտարարել է, որ բանաձեւի ընդունումը անհրաժեշտ է պատմական արդարության վերականգման տեսանկյունից: «Բանաձեւը չի պարունակում մեղադրանքներ թուրքական ներկայիս կառավարության հասցեին: Սակայն եթե Թուրքիան ցանկանում է դառնալ համաշխարհային հանրության լիարժեք անդամ, նա պետք է ընդունի որոշ փաստերի առկայությունը», – նշել է Ռադանովիչը:
Բանաձեւի ընդունման հակառակորդները Կոնգրեսում հայտարարում են, որ այդ քայլը կարող է սրել հարաբերությւոնները Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ: «Սա մեծ սխալ է: Թուրքերը կընդունեն բանաձեւի ընդունումը որպես ապտակ», – ասել է Ինդիանա նահանգի կոնգրեսական Դեն Բարտոնը: –0–