AM
10 Սեպտեմբեր 2011 - 04:23 AMT

Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը

Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը: Խորհրդաժողովի հիմնական խնդիրներից մեկն է անվտանգության ոլորտում առաջնային փորձի փոխանակությունը, եվրագավաթի հանդիպումների կազմակերպման վերաբերյալ իրենց փորձի փոխանակությունն ու երկրպագուների և մարզադաշտերի աշխատակիցների կարծիքի ունկնդրումը: Դրա հետ զուգահեռ կապ կհաստատվի ակումբների անվտանգության սպաների միջև, ինչը հետագայում կնպաստի հիմնարար դրույթներին, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն Եվրոպայում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ անվտանգության բարձրացմանը, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ Մարզադաշտերի և անվտանգության կոմիտեի ղեկավար Մարկ Թիմմերի հակիրճ ողջույնի խոսքից հետո հանդիպման մասնակիցները ունկնդրեցին ՈՒԵՖԱ նախագահի խորհրդական Վիլյամ Գայարի և Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լայտների ելույթները անվտանգության ոլորտում ԵՄ և ՈՒԵՖԱ-ի համագործակցության հեռանկարների թեմայով: