Football-rankings.info-ն ներկայացրել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշը, որի համաձայն Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշում բարձրանալու է 27 հորիզոնականով և 610 միավորով զբաղեցնելու է 44-րդ տեղը: Հավաքականը սեպտեմբերին անցկացրել է երկու արտագնա պաշտոնական խաղ և երկուսում էլ տարել վստահ հաղթանակներ` Անդորրա-Հայաստան` 3:0, Սլովակիա-Հայաստան` 4:0:
ՖԻՖԱ -ն ազգային հավաքականների պաշտոնական վարկանիշը ներկայացնելու է սեպտեմբերի 21-ին:
Հայ ֆուտբոլիստները ԵԱ ընտրական մրցաշարի B խմբում 3-րդ տեղում են: Հոկտեմբերի 7-ին Երևանում հայկական թիմը խաղալու է Մակեդոնիայի հետ, հոկտեմբերի 11-ին` Իռլանդիայի:






