AM
13 Սեպտեմբեր 2011 - 07:36 AMT

Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից

Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

Վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է` արևմտյան տրիբունա` 8000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ, PanARMENIAN.Net_ին հաղորդել է ՀՖՖ մամլո ծառայությունը: