Սեպտեմբերի 13-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բարելավել է իր դիրքերը՝ 670 միավորով գրավելով 74 տեղը:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել US Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը Սերբիայից, նա ունի 14 720 միավոր, երկրորդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը 10 620 միավորով, 3-րդ տեղում է Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 8380 միավորով:
Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի հետ Բելգրադում պատրաստվում է Դևիսի գավաթի կիսաեզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-18, նրա մրցակիցը կլինի Սերբիան:






