Սոչիում կայացել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի վեցերորդ Համակարգող հանձնաժողովի այցի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսը, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլին, ՄՕԿ Օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը և «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն, հաղորդում է sport-express.ru-ն:
Սոչիում Օլիմպիական խաղերի գինը մնացել է նույնը` 200 միլիարդ ռուբլի: 106 միլիարդը մասնավոր ներդրողների ծախսերն են, մնացած ծախսերն իր վրա է վերցրել պետությունը: «Օլիմպստռոյ» պետական ընկերակցության դիտորդական խորհրդի տվյալներով, կատարված և վճարված աշխատանքները կազմել են 60 տոկոսը, իսկ մինչև Խաղերն անցած ճանապարհը ես կգնահատեի 75-80 տոկոս»,- նշել է Դմիտրի Կոզակը:






