AM
15 Սեպտեմբեր 2011 - 06:23 AMT

Հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատեց նոյեմբերի 2-12-ը Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականների կազմերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, մարզիչ` գրոսմայստեր Արշակ Պետրոսյան:

Կանանց հավաքականի կազմում կխաղան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Նելլի Աղինյանը, մարզիչ` գրոսմայստեր Արթուր Չիբուխչյան: