Սեպտեմբերի 16-18 Բելգրադում Սերբիայի հավաքականը Դևիսի գավաթի կիսաեզրափակչում կընդունի Արգենտինայի թենիսի հավաքականին:
Արգենտինայի թենիսի հավաքականի ավագը գտնում է, որ Դևիսի գավաթի գործող չեմպիոն Սերբիայի հավաքականը դժվար մրցակից է, քանի որ նրա կազմում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է, որն այժմ վերելք է ապրում, հայտնում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:
Արգենտինայի հավաքականի ավագը նշել է, որ երկրորդ կիսաեզրափակչում Իսպանիան անպայման կհաղթի Ֆրանսիային և ռևանշ կվերցնի 2010թ. պարտության համար:
Իսկ Սերբիայի ավագ Բոգդան Օբրադովիչը նշել է, որ բոլոր խաղացողները բարձր մոտիվացիա ունեն, երբ ստանում են հանդիսատեսի աջակցությունը, ավելի լավ են խաղում: «Ահա թե ինչու մեծ խաղերը ևս մենք ձգտում ենք անցկացնել տանը: Քչերը կարող են պարծենալ, որ 20 հազար նվիրված երկրպագուներ ունեն»,-ասել է Օբրադովիչը:
Սերբ մասնագետը նշել է, որ իր թիմն երբեք իրեն ֆավորիտ չի համարում և ամեն անգամ կորտ է դուրս գալիս հաղթելու մեծ ցանկությամբ: Սերբիայի հավաքականի ավագը գտնում է, որ Արգենտինան շատ կոմպակտ թիմ ունի, որտեղ հանդես է գալիս փորձառու Դավիթ Նալբանդյանը, լավ է խաղում նաև Դել Պոտրոն, իսկ Մոնակոն ու Չելան լավ են դրսևորում իրենց հավաքականի կազմում»:






