05.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը մտադիր է իր ռուս պաշտոնակից Միխայիլ Կասյանովին խնդրել «օգտագործել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ` հայոց ցեղասպանության ճանաչման արշավը դադարեցնելու նպատակով»:
Էջեւիթը մտադիր է հայտարարել այս մասին Ռուսաստանի վարչապետի` հոկտեմբերի վերջին Թուրքիա նախատեսված այցի ընթացքում:
Էջեւիթը հայտարարել է նաեւ, որ Անկարան դիտարկում է Հայաստանի պաշտոնական իշխանություններին որպես 1915 թվականի հայոց ցեղասպանության ճանաչման արշավի հիմնական նախաձեռնող: –0–