AM
17 Սեպտեմբեր 2011 - 04:35 AMT

ՄՕԿ-ը սկսել է հայտեր ընդունել 2018թ. ամառային Երիտասարդական օլիմպիական խաղերի անցկացման համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն սկսել է հայտեր ընդունել 2018 թվականի ամառային Երիտասարդական օլիմպիական խաղերի անցկացման համար: Շվեյցարական Լոզանից հայտերի ներկայացման ընթացակարգի նկարագրությամբ և ժամանակացույցով նամակներ են ուղարկվել բոլոր Ազգային օլիմպիական կոմիտեներ: Ազգային օլիմպիական կոմիտեները պետք է մինչև 2012թ. մարտի 1-ը որոշեն, թե որ քաղաքն է ցանկանում կազմակերպել պատմության մեջ երրորդ ամառային Երիտասարդական օլիմպիական խաղերը: Թեկնածուների համառոտ ցուցակը կորոշվի 2013թ. հունվարին, իսկ Խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2013թ. հունիսին, հաղորդում է itar-tass.com-ը:

Երիտասարդական օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվեցին Սինգապուրում 2010 թվականին, իսկ 2014 թվականին կկայանան չինական Նանկին քաղաքում: 2018թ. համալիր մրցաշարին պետք է մասնակցեն 15-ից 18 տարեկան 3800 մարզիկներ: