Սեպտեմբերի 16-18-ին Բելգիայի Լոմմել քաղաքում անցնում է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը առաջնությունում ներկայացնում են 9 մարզիկներ ու մեկ մրցավար:
Մրցաշարային առաջին իսկ օրը մինչև 55 և 60 կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոններ դարձան եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում: Մինչև 60 կգ քաշային կարգում մրցանակների արժանացած մարզիկներին պարգևատրել է Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը:
Սեպտեմբերի 17-ին ելույթ կունենոն Դավիթ Ղազարյանը, Պարգև Սարիկյանը (66կգ ք/կ), Անդրանիկ Չափարյանը (73կգ ք/կ) և Մհեր Թավաքալյանը (81կգ ք/կ):






