AM
19 Սեպտեմբեր 2011 - 06:39 AMT

Արգենտինայի հավաքականը դուրս է եկել Դևիսի գավաթի եզրափակիչ և կխաղա Իսպանիայի հավաքականի հետ

Դևսիսի գավաթի Բելգրադում կայացած կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթել է Սերբիային: Որոշից հինգերորդ խաղում հանդիպեցին Խուան Մարտին Դել Պոտրոն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: 6:7, 0:3 հաշվով սերբ թենիսիստը հրաժարվեց շարունակել պայքարը: Հանդիպումը տևեց 1 ժամ 32 րոպե, այս հաղթանակն առաջիննն էր Դել Պոտրոյի համար Ջոկովիչի հետ դիմակայությունում՝ սերբի չորս անընդմեջ հաղթանակներից հետո:

Արգենտինացիներին առաջին հաղթանակը բերեց Դավիթ Նալբանդյանը, նա հաղթեց Վիկտոր Տրոիցկուն, իսկ Դել Պոտրոն առավելության հասավ Յանկո Տիպսարևիչի համեմատ: Զուգախաղում Խուան Իգնասիո Չելա-Խուան Մոնակո զույգը զիջեց Տիպսարևիչ-Նենադ Զիմոնյիչ զույգին, իսկ չորրորդ հանդիպման ժամանակ Մոնակոն Տիպսարևիչի հետ առաջին իսկ սեթից հետո չկարողացավ շարունակել հանդիպումը:

Արգենտինայի հավաքականը Դևիսի գավաթի եզրափակչում կխաղա իսպանացիների հետո, որոնք 4:1 հաշվով գերազանցեցին Ֆրանսիային: Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Իսպանիայում: